Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետն ու կառավարության անդամները կաջակցեն արմավիրցիներին
26.05.2013
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:
Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ
Կոնվերս Բանկ
1930047127690100 /դրամ/
1930047127690101 /դոլար/