Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նշվեց Հայստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը
28.05.2013
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մեծ հանդիսությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 95-րդ տարեդարձը, Հանրապետության տոնը:
Համաժողովրդական միջոցառմանը մասնակցում էին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։
Հանրապետության տոնի առթիվ տեղի ունեցավ զորահանդես, Պատվո պահակախումբը հանդես եկավ ցուցադրական ելույթով: Օրվա առթիվ իր շնորհավորական խոսքը հղեց Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այնուհետև Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո երկրի բարձրաստիճան ղեկավարությունը ծաղկեպսակ դրեց Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Միջոցառման հանդիսավոր մասի ավարտից հետո տեղի ունեցավ տոնական համերգ` Արմավիրի մարզի մշակութային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ: