Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեցին կարկտահարությունից տուժած գյուղացիների գնահատման չափորոշիչները

30.05.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը, որին մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարները, նախարարության և մարզպետարանի աշխատակազմերի ոլորտը ներկայացնող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ներկայացվեցին կարկտահարությունից տուժած գյուղացիների գնահատման չափորոշիչները:

Խոսելով Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության կողմից նախատեսվող օգնության մասին՝ փոխնախարար Արայիկ Պետրոսյանը նշեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կցուցաբերվի աջակցություն՝  նախարարության հնարավորությունների սահմաններում և արդեն իսկ մշակված չափորոշիչների շրջանակներում:

Կարկտահարությունից տուժած գյուղացիների գնահատման չափորոշիչները, ըստ փոխնախարարի, հետևյալն են.
1. Բնակչության թիվ (ընտանիքների)
2. Հող ունեցող ընտանիքների թիվ
3. Կարկտահարված հողատարածքի (հա) տեսակարար կշիռ՝ համայնքի հողատարածքների (հա) մեջ
4. Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, այդ թվում՝ նպաստառու ընտանիքներ
5. Վարկառու ընտանիքների թվի տեսակարար կշիռ համայնքի ընտանիքների թվի մեջ

Արայիկ Պետրոսյանի խոսքով՝ կարկտահարությունից տուժած համայնքներում հաշվառում կատարելիս պետք է հատկապես ուշադրություն դարձնել համապատասխան ընտանիքների կազմի, եկամուտի աղբյուրի, ռեսուրսների և ձեռք բերված վարկերի հետ կապված մանրամասներին:

Նշված աշխատանքները կիրականացվեն համայնքներում ստեղծված աշխատանքային խմբերի կողմից, որոնց կազմում ընդգրկված կլինեն համայնքապետարանների աշխատակիցներ և մարզպետարանի աշխատակազմի ոլոտը ներկայացնող կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուներ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հորդորեց կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարներին՝ ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել կարկտահարության հետևանքները մեղմելուն ուղղված պետական աջակցության ծրագրերին և տեղերում ապահովել դրանց հասցեական ու հրապարակային իրագործումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28