Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` կարկտահարությունից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությամբ

03.06.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր կարկտահարությունից տուժած 46 համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը, որին ներկա էին նաև համապատասխան համայնքները սպասարկող ջրօգտագործող ընկերությունների տնօրենները /ՋՕԸ/, ներկայացվեց 80-100 տոկոս և 50-80 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսությունների հողի հարկի և ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման կարգը:

Նշվեց, որ կարկտահարությունից տուժած 22 համայնքում, որտեղ վնասի չափը գրանցվել է 80-100 տոկոս՝ պետությունը ամբողջությամբ փոխհատուցելու է հողի հարկի վճարները, իսկ մյուս 24 համայնքում, որտեղ վնասի չափը հասնում է 50-80 տոկոսի՝ փոխհատուցումը կլինի 50 տոկոսի չափով: Փոխհատուցվող գումարի ընդհանուր չափը կազմել է 207 մլն դրամ:

Ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցումը ևս կիրականացվի նույն սկոզբունքով` 80-100 տոկոս վնաս կրած գյուղացիական տնտեսությունները կստանան 100 տոկոս աջակցություն, իսկ 50-80 տոկոսի դեպքում՝ պետությունը կհամաֆինանսավորի ընդհանուր հասույթի 50 տոկոսը: Ընդհանուր առմամբ կփոխհատուցվի 650 մլն դրամ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ գործընթացը գտնվելու է մարզպետարանի անմիջական հսկողության ներքո և կոչ արեց հարցին մոտենալ ամենայն լրջությամբ՝ միաժամանակ դրսևորելով անկողմնակալ վերաբերմունք: <<Ինքներդ գիտեք, որ պետության միջոցները անսպառ չեն, ուստի ցուցաբերվող օգնությունը պետք է լինի խիստ հասցեական և հրապարակային>>,-ընդգծեց մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28