Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կարկտահարությունից տուժած ընտանիքները միանվագ կստանան 50 հազարական դրամ

06.06.2013

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Արմավիրի մարզի  կարկտահարության հետևանքով հարյուր տոկոսով տուժած 23 գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներից յուրաքանչյուրին միանվագ դրամական օգնություն հատկացնել` 50 հազար դրամի չափով:

Կարկտահարության հետևանքով տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով  ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ընթացիկ տարվա ինն ամսում կհատկացվի 80 մլն դրամ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ մարզում կարկտահարությունից հարյուր տոկոսով տուժել են 23 գյուղեր, որոնց բնակիչները հայտնվել են սոցիալ-տնտեսական ծանր վիճակում: Հաամայնքների ղեկավարների և հանձնաժողովների կողմից կատարված աշխատանքի արդյունքում պարզվել է, որ այդ գյուղերում անապահով ընտանիքների թիվը 1606-ն է:  Ցուցակներում անճշտություններ գտնելու դեպքում դրանք կշտկեն:

Կարկտահարությունից տուժած գյուղացիների հողի հարկի և ջրի վարձի փոխհատուցման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից այսօր հատկացվեց համապատասխանաբար 207 և 650 մլն-ական դրամ: 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32