Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը

10.06.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ, կոմիտեի նախագահ Աշոտ Ղահրամանյանը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ, ներքին աուդիտի կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը կոմիտեի կազմի քննարկմանը ներկայացրեց <<Վանանդի միջնակարգ դպրոց>>, <<Փշատավանի միջնակարգ դպրոց>>, <<Դալարիկի միջնակարգ դպրոց>>, <<Վաղարշապատի թիվ 4 հիմնական դպրոց>>, <<Ամբերդի միջնակարգ դպրոց>>, <<Արաքսի միջնակարգ դպրոց>>, << Արևաշատի միջնակարգ դպրոց>>, <<Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում իրականացված ներքին աուդիտի աշխատանքների արդյունքների աուդիտրական հաշվետվությունները և եզրակացությունները:

<<Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց>> և <<Արաքսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ներում արձանագրված խախտումների արդյունքում համապատասխան կրթական հաստատությունների տնօրենները ՀՀ Արմավիրի մարզպետ, ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Աշոտ Ղահրամանյանի որոշմամբ կենթարկվեն կարգապահական պատասխանատվության: <<Վանանդի միջնակարգ դպրոց>>, <<Փշատավանի միջնակարգ դպրոց>>, <<Արաքսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ների հաշվապահները Ա. Ղահրամանյանի առաջարկով կստանան նկատողություն, իսկ <<Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ի հաշվապահը՝ խիստ նկատողություն:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ, ներքին աուդիտի կոմիտեի քարտուղար Արայիկ Հակոբյանը կոմիտեի կազմին զեկուցեց, որ արձանագրված խախտումների արդյունքում վճարման ենթակա գումարներն ամբողջությամբ վերականգնվել են:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10