Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

18.06.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը:

Ողջունելով դեսպանին և շնորհավորելով հունիսի 14-ին ԻԻՀ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիին հաղթանակի և երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը բարձր գնահատեց հայ-իրանական զարգացող փոխհարաբերությունները և երկու պետությունների բարձրաստիճան ղեկավարների մակարդակով այդ ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքները:

Այնուհետև մարզպետը դեսպանին ներկայացրեց ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի, ինչպես նաև Արևելյան Ատրպատականի նահանգների միջև ձևավորված հարաբերությունները, իրականացված ծրագրերը և պատրաստակամություն հայտնեց շարունակելու փոխգործակցությունը՝ ի շահ կողմերի միջև ձևավորված բարեկամության ամրապնդման և երկու ժողովուրդների բարօրության:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ջերմ ընդունելության համար և կարևորեով ՀՀ Արմավիրի մարզի և ԻԻՀ երկու նահանգների միջև ձևավորված հարաբերությունները՝ դեսպան Մոհամմադ Ռեյիսին պատրաստակամություն հայտնեց հետամուտ լինելու մինչ այս կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերով նախատեսվող համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը:

Ըստ Մոհամմադ Ռեյիսիի՝ այդ ամենին նոր լիցք կհաղորդի նաև բիզնես համժողով անցկացնելու նպատակակով առաջիկայում նախատեսվող Թեհրանի առևտրաարդյունաբերական պալիտի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայստանի Հանրապետություն, որին դեսպանի հրավերով կմասնակցեն նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Արմավիրի առևտրաարդյունաբերական պալիտի նախագահը:

Ներկայացնելով մարզի հիմնական առանձնահատկություններն ու ներուժը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դեսպան Մոհամմադ Ռեյիսին վստահեցրեց, որ առկա են բոլոր հնարավորությունները հատկապես գյուղատնտեսության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր իրականացնելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10