Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՀ Թրփանճեան ընտանեկան և Ագեան հիմնադրամները 2013-14 ուսումնական տարվա համար կհովանավորեն միայն Արմավիրի մարզի ուսանողներին
19.06.2013
Հայաստանի ամերիկյան համալսարանի /ՀԱՀ/ Թրփանճեան ընտանեկան և Ագեան հիմնադրամների կրթաթոշակի հանձնաժողովների կողմից կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային ծրագրերը նախատեսված են հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման վարձի ծախսերը:
Երկու ծրագրերն էլ 2013-14 ուսումնական տարվա համար կհովանավորեն միայն Արմավիրի մարզի մշտական բնակիչ հանդիսացող ուսանողներին: Ծրագրերին կարող են դիմել միայն 26 տարն չլրացած ուսանողներ` նոր ուսումնական տարվա համար դիմումներ ներկայացնելով մինչև օգոստոսի 9-ը:
Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական կամ հավատարմագրված ԲՈւՀ-երից մեկում բակալավրատուրայում սովորող ուսանողների համար:
Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Երևանի պետական համալսարանի (Երևանի մասնաճյուղ), Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի (Երևանի մասնաճյուղ) և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բակալավրատուրայում սովորող ուսանողների համար: Ուսանողները կարող են լինել հետևյալ մասնագիտություններում սովորող` տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա և բժշկություն:
2013-14 ուսումնական տարվա համար Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կրթաշնորհ կտրամադրի միայն Արմավիրի մարզի մշտական բնակիչ այն ուսանողներին, ովքեր իրենց հանրակրթական կրթությունը ստացել են մարզում:
Դիմումաձևերը կարելի է բեռնել http://aua.am/turpanlian-and-akian-scholarships/ հասցեից:
Հանձնաժողովները հունիսի 28-ին ժամը 12.00-ին ՀԱՀ-ի (հասցե` Բաղրամյան 40) Մանուկյան դահլիճում կանցկացնեն ծանուցողական հանդիպում` կրթաշնորհների ծրագրերի և դիմումաձևերի լրացման վերաբերյալ: