Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

28.06.2013

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները:

Նիստի օրակարգում ներառված հարցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը հունիսի 1-ի դրությամբ ներկայացրեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները, որոնց առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ 2013 թվականի մայիսի 12-ի և 17-ի կարկտահարության հետևանքով հիմնականում վնասներ չկրած համայնքների ղեկավարները և ֆինանսական գործակալները պետք է ակտիվ աշխատանքներ իրականացնեն ազգաբնակչության շրջանում՝ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով և բարելավեն հավաքագրման ցուցանիշները:

Այնուհետև մարզպետն անդրադարձավ ծիրանի մթերման գործընթացին՝ տեղեկացնելով, որ այն կարգավորելու նպատակով 2013 թվականի հունիսի 24-ին մարզի տարածքում ծիրան մթերող և վերամշակող կազմակերպությունների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը առաջարկություն է արվել վերանայել Արմավիրի մարզից ծիրանի գնման չափանիշերը, արժեքն ու քանակը, ինչպես նաև այցելել համայնքներ, զրուցել այգետերերի հետ, ներկայացնել ընկերությունների կողմից առաջարկվող հիմնական պայմանները և խնդրին փոխշահավետ լուծում տալ:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղեկացրեց նաև, որ հացահատիկի բերքահավաքի իրականացման հետ կապված նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, և հույս հայտնեց, որ այդ առումով ընթացիկ խոչընդոտներ չեն առաջանա:
Նա համայնքապետերին և մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Վարդգես Աբրահամյանին կոչ արեց ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ծիրանի ընթացիկ տարվա մթերումների, ինչպես նաև հացահատիկի բերքահավաքի հետ կապված գործընթացը, և խնդիրներլինելու դեպքում ի վերաբերյալ զեկուցել իրեն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49