Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրում հարգեցին Արցախյան ազատամարտում անհայտ կորածների հիշատակը
29.06.2013
Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի, քաղաքապետարնի, կրթական հաստատությունների աշխատակիցներն ու պաշտոնատար այլ անձինք ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհված և անհայտ կորած հայորդիների հիշատակը հավերժավնող հուշարձան-կոթողին, որին էլ հաջորդեց աղոթքի ծիսակատարությունը՝ Արմավիրի հոգևոր թեմի քահանա տեր Գևորգ Միրզախանյանի մատուցմամբ:
Ինչպես հայտնի է, Արցախյան ազատամարտում Հայաստանի Հանրապետությունից անհայտ կորել է 400, իսկ ընդհանուր առմամբ, 1000–ից ավել հայ ազատամարտիկ։
Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է 2000 թվականից. «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հունիսի 29-ը նշել անհայտ կորած ազատամարտիկի օրը: Օրը պատահական ընտրված չէ. Արցախյան պատերազմի ժամանակ հենց այդ օրն անհայտ կորել է շուրջ 76 ազատամարտիկ: