Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կարկտահարությունից տուժած հողօգտագործողները գոհ են պետական աջակցությամբ ստացած սերմացուից
02.07.2013
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը վերջին երկու օրերին այցելեց կարկտահարությունից տուժած մի շարք համայնքներ և տեղերում ծանոթացավ կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ համապատասխան գյուղացիական տնտեսություններին տրամադրված բանջարբոստանային և կերային կուլտուրաների սերմացուներով կատարված կրկնացանքին և սպասվող բերքին:
Ինչպես նախապես տեղեկացվել էր, կարկտահարությունից անմիջապես հետո Գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել էր շուրջ 87 մլն դրամ արժողությամբ 9-ը մշակաբույսերի սերմացու. 144 կգ լոլիկ, 959 կգ վարունգ, 90 կգ սեխ, 700 կգ ձմերուկ, 9000 կգ առվույտ, 9000 կգ եգիպտացորենլ, 4000 կգ արևածաղիկ, 25 կգ դդում, 110 կգ ճակնդեղ: Ըստ մարզպետարան ներկայացված հայտերի՝ սերմացուն տրամադրվել է կարկտահարությունից տուժած այն գյուղացիական տնտեսություններին, որոնց հողատարածքները զբաղեցված են եղել բանջարբոստանային կուլտուրաներով:
Կրկնացանք կատարած հողատարածքներում արդեն նկատել էին սպասվող բերքի առաջին ծիլերը, որը խոսում էր տրամադրված սերմացուի բարձր որակի և առատ բերքատվության մասին: Հողօգտագործողները գոհունակությամբ արտահայտվեցին ցուցաբերված աջակցության համար, որն ըստ նրանց, հնարավորություն կտա զգալիորեն վերականգնելու կրած վնասը: