Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած Տոլմայի փառատոնը

10.07.2013

 Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Տոլմայի համահայկական երրորդ փառատոնը, որի նպատակն է հայ ավանդական կերակրատեսակի ժողովրդավարացումը և այդպիսով հայոց ոչ նյութական արժեքներից մեկը համարվող հայկակական խոհանոցի ամրագրումը: Փառատոնի նախաձեռնողն է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը, իսկ անմիջական աջակիցը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանը:

Հուշահամալիրում բացված շուրջ 20 տաղավարներում ներկայացված էին տոլմայի բազմաթիվ տեսակներ՝ պատրաստված ռեստորանային տարբեր համալիրների խոհարարների, կազմակերպությունների ու անհատների կողմից: Այս տարի որպես անակնկալ ցուցադրվեց նաև բոլոր ժամանակների ամենաերկար տոլման՝ 7 մ 80 սմ երկարությամբ, որը նախատեսվում է ներառել Գինեսի ռեկորդների գրքում:

Տեղի ունենալով <<Ոսկե ծիրան>> միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ Տոլմայի փառատոնն իր շուրջ էր համախմբել այս օրերին տարբեր երկրներից Հայստան ժամանած անվանի մարդկանց և մեծ թվով այցելուների՝ հնարավորություն ընձեռելով հայկական ավանդակ կերակրատեսակ հանդիսացող տոլման համտեսել ոչ ավանդական միջավայրում:

Փառատոնին ներկա գտնվեց նաև և բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Ողջունելով ներկաներին և կարևորելով փառատոնի անցկացման նպատակը՝ նա մասնավորապես նշեց, որ ցանկացած ձեռնարկ, որն ուղղված է Հայաստան աշխարհի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական արժեքների պահպանմանը՝ միայն գովելի է և բխում է ազգային շահերից:

Մարզպետն իր խոսքում ընդգծեց, որ ամենամյա դարձած փառատոնը գալիս է հերքելու նաև տոլմայի թուրքական արմատներ ունենալու մասին շրջանառվող անհիմն լուրերը և հնարավորություն է տալիս ազգային սիրված կերակրատեսակը փրկել օտարումից: <<Եկեք տերը լինենք աշխարհում ամենահայտնի ու հնագույն համարվող մեր ազգային խոհանոցի և անաղարտ պահելով այն՝ հպարտությամբ փոխանցենք գալիք սերունդներին>>,-ամփոփելով իր խոսքը՝ նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հավելենք, որ փառատոնը մրցույթային է  և մրցույթի շրջանակներում ներկայացված էին հետևյալ անվանակարգերը՝ «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահղացում», «լավագույն սկսնակ խոհարար» և «հանդիսատեսի համակրանք»։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08