Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շնորհակալական նամակ՝ ուղղված Հայակական Կարմիր խաչի ընկերության նախագահին

16.07.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր իր և մարզի՝ կարկտից մեծ վնաս կրած համայնքների ղեկավարների ու ազգաբնակչության անունից շնորհակալական նամակ է հղել Հայակական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին՝ մարդասիրական աննախադեպ դրսևորման համար, որի արդյունքում այս օրերին կարկտից առավել տուժած 4000 գյուղացու տրամադրվել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ՝ զգալիորեն թեթևացնելով նրանց առօրյա հոգսերը: 

Նամակում մասնավորապես ասված է. <<Մենք երախտապարտ ենք ստացված օգնության համար և բարձր ենք գնահատում Ձեր հումանիստական առաքելությունը: Հավատացած եղեք, որ կարկտից տուժած գյուղացիական տնտեսությունների համար այս օրերին անչափ կարևոր է օգնության ցանկացած դրսևորում, որն ինչ որ չափով կմեղմի կարկտահարության պատճառած վնասը և, իհարկե, գյուղացուն աշխատելու ու բարիք ստեղծելու ուժ կհաղորդի>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28