Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզում բացվեց ևս մեկ բժշկական ամբուլատորիա
16.08.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում բացվեց ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի առողջապահության բաժնի, ՀՀ առողջապահության նախարարության և Բաղրամյան համայնքի համատեղ ֆինանսավորմամբ կյանքի կոչված նորակառույց ամբուլատորիան: Նախկինում այն գտնվում էր Բաղրամյանի համայնքապետարանի առաջին հարկում՝ զբաղեցնելով 3 սենյակ:
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, առողջապահության և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշեց. <<Առողջապահության ոլորտի կարգավորումը մարզի կարևոր ու գլխավոր խնդիրներից է, որը նկատելի առաջընթաց է ապրում: Մարզի 51 ամբուլատորիաներից 43-ը արդեն վերանորոգվել են: Սա նշանակում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում հնարավորինս կնվազեն առկա խնդիրները>>: