Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

17.08.2013

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արվարձանում վեր է խոյանում <<Օշականի հերոսներին>> անունը կրող հուշարձանը, որը կանգնեցվել է ի պատիվ  1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած 1131 ռուս զինվորների հիշատակի: Հիշյալ ճակատամարտում ռուս գեներալ Կրասովսկու և հայ աշխարհազորայինների հաղթանակը պատմության հերոսական էջերից մեկն է  թե´ հայ, թե´ ռուս ժողովուրդների համար, որի 186-ամյակը լրացավ այս տարի:

Այդ կապակցությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը,  ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը և մեծ թվով այլ պաշտոնյաներ հարգանքի  տուրք մատուցեցին  ռուս նահատակների հիշատակին: Նրանք ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հուշակոթողին ՝ գլուխ խոնարհելով և մեկ րոպե լռությամբ հարգելով հերոսների հիշատակը: Հայ առաքելական և ռուս ուղղափառ եկեղեցիների հոգևոր հայրերը հոգեհանգստի պատարագ մատուցեցին՝ աղոթք հնչեցնելով առ Բարձրյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:47:55