Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզում ավելանում է բարեկարգ կրթօջախների թիվը

22.08.2013

Ավարտական փուլում են 2013 թվականի ՀՀ կառավարության 4-րդ հրատապ ծրագրով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքները: Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեցությամբ այցելեց Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց: Այստեղ, չնայած կատարված աշխատանքներին, օրախդիր հարց է մնում դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգումը: Մարզպետը խոստացավ, որ այդ խնդրին ևս լուծում կտրվի:

Այնուհետև նա եղավ Հայկավան համայնքում: Շրջելով դպրոցում և ծանոթանալով կատարված աշխատանքներին և առկա պայմաններին` մարզպետը նշեց, որ այն գտնվումէ բավականին բարվոք վիճակում և խոստացավ դպրոցին նվիրել գրատախտակներ:

Հաջորդ համայնքը Վարդանաշենն էր, որտեղ ծրագրի իրականացման շրջանակներում կառուցվել է կաթսայատուն և դպրոցն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով: Այստեղ էլ նշվեց, որ օրախնդիր է մնում սանհանգույց ունենալը, ինչը, դպրոցի տնօրենի հավաստմամբ, առաջիկայում կլուծվի:

Այլ էր իրավիճակը Երասխահուն և Բաղրամյան (Վաղարշապատի տարածաշրջան) համայնքների դպրոցներում: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցներն ապահովվել են  լոկալ ջեռուցման համակարգով և պատուհանները մասնակիորեն փոխարինվել են նորերով ու կատարվել են որոշակի բարեկարգման աշխատանքներ, այնուամենայնիվ դեռ բավականին անելիքներ կան, որոնց  առնչությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը տեղում  որոշ հարցեր քննարկեց և խոստացավ առաջին իսկ հնարավորության դեպքում լուծում տալ նշված դպրոցների հիմնանորոգման հարցին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:17:52