Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մամուլի ասուլիս՝ մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ

23.08.2013

Այսօր մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին  ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հիմնականում ներկայացրեց մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերված օժանդակության ծրագրերը:
<<Ինչպես գիտեք մայիսին տեղացած կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, համայնքներից 23-ում վնասի չափը կազմեց 100 տոկոս: Ընդհանուր առմամբ, մարզի գյուղացիական տնտեսություններն ունեցան շուրջ 25 մլրդ դրամի կորուստ՝ հայտվելով անելանելի կացության մեջ>>,- իր խոսքում ընդգծեց մարզպետը՝ հավելելով, որ ի պատիվ երկրի բարձրագույն իշխանության և առանձին անհատների կողմից իրականացված օժանդակության ծրագրերի՝ հաջողվել է մեղմել աղետի հետևանքները:

Ներկայացնելով կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված հիմնական միջոցառումները՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նախ անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին՝ նշելով.
• Կառավարության հունիսի 6-ի 614- Ն որոշմամբ կարկտահարությունից 100 տոկոս տուժած 23 գյուղի 1599 անապահով ընտանիքի հատկացվել է միանվագ դրամական օգնություն՝ 50 հազար դրամի չափով /ընդամենը 79 մլն 950 հազ. դրամ/:

• Կառավարության հունիսի 6-ի 652 - Ն որոշմամբ  հողի հարկ և հողի վարձակալության վճար վճարող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված կարկտահարված համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է համապատասխանաբար 207 և 650 մլն-ական դրամ:

Ըստ մարզպետի՝ նշված գումարի շրջանակներում կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած 23 համայնքում պետությունը ամբողջությամբ փոխհատուցել է հողի հարկի վճարները, իսկ մյուս 23-ում, որտեղ վնասի չափը հասնում էր ութսուն տոկոսի՝ փոխհատուցումը եղել է 50 տոկոսի չափով: Ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցումը ևս իրականացվել է նույն սկզբունքով:

• Կառավարության սույն թվականի հունիսի 6-ի 888-Ա որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 350 մլն դրամ, որից 325 մլն դրամը` հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու, տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար:

• Կառավարության սույն թվականի հունիսի 13-ի 688–Ն որոշմամբ կարկտահարությունից առավել տուժած 23 համայնքի գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող 500 անձ ընդգրկվել է զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրում, որը շարունակական է, և սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 79 մլն դրամ:

Մարզպետի տեղեկացրեց, որ  կարկատահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին շուրջ 87 մլն դրամ արժողությամբ 9-ը մշակաբույսերի սերմացու է տրամադրել Գյուղատնտեսության նախարարությունը: Իսկ առևտրային բանկերը անհատական մոտեցում են ցուցաբերվել տոկոսադրույքների ու ընդհանուր պայմանների վերանայման հարցում, միաժամանակ արտարժույթային վարկերը փոխարկել են դրամայինի:

Ա. Ղահրամանյանը խոսեց նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված մարդասիրական օգնության մասին, որի շրջանակներում  հուլիսի 1-ից սկսած կարկտահարությունից առավելագույնս  տուժած 15 համայնքի 4000 բնակչի  տրամադրվել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ՝ 100 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է եղել բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը  առանձնակի կարևորեց Արմավիրի մարզը ներկայացնող պատգամավորների նախաձեռնությամբ Բնական աղետից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամի ստեղծումը, որն իր գործունեության այս ժամանակահատվածում հավաքագրել է շուրջ 200 մլն դրամ: Նրա խոսքով՝ Հիմնադրամին փոխանցումներ են կատարել՝ ՀՀ Նախագահը, ԱԺ նախագահը և պատգամավորները, Կառավարության ղեկավարը, անդամներն ու առընթեր մարմինների ղեկավարները, մարզպետները և այլոք:

Մարզպետը հավելյալ տեղեկացրեց, որ պետական աջակցությամբ 2013 թվականի գարնանացանի համար շուկայական գներից էժան մարզի գյուղացիական տնտեսություններին հատկացվել է 7000 կգ գարնանացան գարու և 4630 կգ առվույտի սերմացու, ինչպես նաև 8170 տոննա ազոտական պարարտանյութ և 2 742 000 լիտր դիզելային վառելանյութ:
Ասուլիսի ընթացքում Ա. Ղահրամանյանը պատասխանեց նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15