Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ
28.08.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները հնարավորինս մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:
Այնուհետև զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նա խոսեց 2012-2013թթ. ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների և նույն ուսումնական տարվա հետագա անելիքների վերաբերյալ: ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձավ գալիք ուսումնական տարում հանրակրթության բնագավառին ներկայացվող պահանջներին, նկատվող առաջընթացին և գերակա խնդիրներին: Նա նորանոր հաջողություններ մաղթեց՝ կարևորելով ուսուցչի բարդ ու դժվարին աշխատանքը:
Արտահայտվեցին նաև այլ տնօրեններ` ներկայացնելով իրենց կրթական հաստատություններում առկա խնդիրները: Եղան քննարկումներ տարբեր խնդիրների շուրջ, հնչեցին տարբեր խնդրահարույց հարցեր, որոնց մի մասին համարժեք պատասխան տվեց տիկին Հովհաննիսյանը:
Խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` խստագույնս նշելով, որ յուրաքանչյուր ոք պիտի ջանասիրաբար աշխատի իր խղճի մտոք, քանզի ողջ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը պայմանավորված է յուրաքանչյուրի կատարած աշխատանքով: