Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

28.08.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները հնարավորինս մատչելի ձևով փոխանցել աշակերտներին:

Այնուհետև զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը: Նա խոսեց 2012-2013թթ. ուսումնական տարում կրթության բնագավառում իրականացված աշխատանքների  և նույն ուսումնական տարվա հետագա անելիքների վերաբերյալ: ՀՀ Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն իր հերթին անդրադարձավ գալիք ուսումնական տարում հանրակրթության բնագավառին ներկայացվող պահանջներին, նկատվող առաջընթացին և գերակա խնդիրներին: Նա նորանոր հաջողություններ  մաղթեց՝ կարևորելով ուսուցչի բարդ ու դժվարին աշխատանքը:

Արտահայտվեցին նաև այլ տնօրեններ` ներկայացնելով իրենց կրթական հաստատություններում առկա խնդիրները: Եղան քննարկումներ տարբեր խնդիրների շուրջ, հնչեցին տարբեր խնդրահարույց հարցեր, որոնց մի մասին համարժեք պատասխան տվեց տիկին  Հովհաննիսյանը:

Խորհրդակցությունն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` խստագույնս նշելով, որ յուրաքանչյուր ոք պիտի ջանասիրաբար աշխատի իր խղճի մտոք, քանզի ողջ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը պայմանավորված է յուրաքանչյուրի կատարած աշխատանքով:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08