Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցություն

29.08.2013

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետ տիկին Հասմիկ Հարությունյանը, մարզի գլխավոր վարակաբան Վ. Մանվելյանը, մարզպետարանի ենթակայության և մարզի համայնքային բժշկական հաստատությունների տնօրենները:

ՏիկինՄուրադյանը ներկայացրեց օգոստոս ամսին ՀՀԱՆ-ի   կողմից ուղարկված գրությունների հիման վրա բուժհիմնարկներին տրամադրված շրջաբերականների բովանդակությունը: Անդրադարձավ բուժհաստատություններում առաջացած պարտքերին և հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ դրանք մարելու համար: Տեղեկացրեց մեկամսյա կտրվածքով ստացված ինսուլինի, հակադիաբետիկ հաբերի, հոգեմետ և հումանիտար ճանապարհով ստացված դեղամիջոցների խմբաքանակների մասին և զգուշացրեց, որ բաշխված դեղամիջոցների ցանկում եղած դեղերի պահանջի դեպքում դեղատոմսեր չգրվեն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեց կապույտ հազի և հարկապույտ հազի համաճարակային իրավիճակը, համաճարակաբանական օրինաչափությունները, ինչպես նաև պատվաստվածների շրջանում հիվանդացման դեպքերի հնարավոր պատճառները: Կապույտ հազի համաճարակաբանությունը ներկայացրեց՝ ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Արմավիրի մարզային   կենտրոնի պետ Հ.Հարությունյանը, իսկ հիվանդության կլինիկան և բուժումը՝ մարզի գլխավոր վարակաբան Վ. Մանվելյանը:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվեց սահմանել սիստեմատիկ հսկողություն պատվաստումների ներմուծման տեխնիկայի, սառնարանի ջերմային ռեժիմի, սառնարան-պայուսակի պատշաճ մակարդակով աշխատանքային վիճակի բերման, ինչպես նաև բուժաշխատողների (այդ թվում՝ նաև պատվաստում կատարողի) գիտելիքների բարձրացման, կապույտ և հարկապույտ հազով հիվանդացման բարձր ռիսկի խմբի անձանց վաղաժամ հայտնաբերման, պատվաստումների կազմակերպման և իրականացման նկատմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57