Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԱԺ նախագահն այցելեց Արմավիրի մարզ

30.08.2013

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը օգոստոսի 30-ին խորհրդարանի 5 մշտական հանձնաժողովների նախագահների եւ մարզից ընտրված պատգամավորների հետ ացելեց Արմավիրի մարզ: Տարին գյուղատնտեսական առումով առավել անբարենպաստ էր հատկապես մարզի շուրջ 49 համայնքերի համար: Խորհրդարանի ղեկավարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ հանդիպեց կարկտահարությունից առավել տուժած համայնքների ղեկավարների հետ: Կարկտահարության հետեւանքնրը վերացնելու ու գյուղացու կրած վնասները փոխհատուցելու համար պետության կողմից իրականացվել են մի շարք օգնություններ: Աշոտ Ղահրամանյանը հանդիպման սկզբում ներկայացրեց պետության աջակցությունը, այն գերատեսչությունների ցանկը, ովքեր նյութական օժանդակություն են տրամադրել տուժած գյուղացիներին: Այդ ամենից անմասն չմնաց Ազգային ժողովը: Երկու ամիս առաջ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի կողմից եղավ առաջարկ ստեղծել Արմավիրի մարզի կարկտից տուժածների օգնության հիմնադրամ: Պատգամավորը ներկայացրեց հիմնադրամի ստեղծման գործընթացը եւ ուրախությամբ փաստեց, որ Հովիկ Աբրահամյանն առաջինն արձագանքեց ներկայացված առաջարկին: Հիմնադրամը ստեղծվեց ու երկու ամսվա ընթացքում տարբեր գերատեսչությունների շնորհիվ հավաքագրվեց շուրջ 240 միլիոն դրամ: Հիմնադրամին փոխանցումներ են կատարել ՀՀ Նախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ եւ այլոք: Իր խոսքում ԱԺ նախագահն ընդգծեց, որ կարկտահարությունից տուժած գյուղատնտեսների աջակցությունը եղել է հանրապետության Նախագահի անմիջական ուշադրության կենտրոնում: Նա հավելեց, որ այդ գործում հաջողության հասնելու գրավականը միմիայն միասնականությունն էր, քանզի համերաշխության եւ հանդուրժողականության արդյունքում է, որ կատարվում են լուրջ աշխատանքներ: Հիմանդրամի նախագահ Ալեքսան Պետրոսյանը նշեց, որ հավաքված 240մլն դրամը հավասարաչափ կբաշխվի Արմավիրի մարզի գյուղական համայնքերի շուրջ 6000 ընտանիքների միջեւ: Նյութական փոխհատուցումը գյուղացիներին երկար սպասեցնել չի տա, արդեն վաղվանից յուրաքանչյուր համայնքապետարան կսկսի բաժանել գումարները: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ սեպտեմբերին կհրավիրվեն խորհրդարանական լսումներ, քննարկումներին կմասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը : Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ գյուղացին միշտ օգնության կարիք ունի եւ, որ պետությունը հնարավորության սահմաններում անում եւ անելու է ամեն ինչ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար,եւ այդ համատեքստում կարեւորեց էժան ու երկարաժամկետ վարկերի տրամադրումը: 
 

Աղբյուր՝ ՀՀ ԱԺ Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:24:43