Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

31.08.2013

Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ:

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որով սկսվում է հույսերով լի ու գիտելիքներով հարստանալու նոր ուսումնական տարին:

Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին դասարանի աշակերտներին՝ նրանց մաղթելով լուսավոր ճանապարհ և բարձր առաջադիմություն, ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհճանաչման ու ինքնադրսևորման կարևոր ժամանակաշրջան:

Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետև կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից:

Իրենց շնորհակալ և պատասխանատու աշխատանքում հաջողություններ եմ մաղթում մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը. քանզի մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Միաժամանակ մենք պարտավոր ենք մեր կրթության և գիտության գործիչների ազգանվեր գործի շարունակողը լինել, քանզի դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են:

Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա առթիվ՝ հաջողություններ եմ մաղթում ձեզ ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59