Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնական տարեմուտի միջոցառում ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի դպրոցում

02.09.2013

2012-2013 նոր ուսումնական տարին առանձնակի ոգևորությամբ դիմավորեց ՀՀ Արմավիրի մարզի Շահումյան համայնքի միջնակարգ դպրոցը: Վերանորոգվել էր դպրոցի մասնաշենքը, որն իրականացվել էր ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Բացման արարողությանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին դիմավորեցին հայկական ազգային երաժշտությամբ և աղ ու հացով: Նորընտիր քահանա Տեր Մարկոսի օրհնությամբ և Տերունական աղոթքով սկսվեց տոնական միջոցառումը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր շնորհավորական ելույթում նշեց.

<<Սիրելի աշակերտներ, հարգարժան ուսուցիչներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ.

Շնորհավորում եմ բոլորիս այս հրաշալի օրվա առիթով, մաղթում նկատելի առաջընթացներ գիտության բնագավառում: Շնորհակալություն եմ հայտնում ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամին՝ ներդրում կատարելու և օգնության ձեռք մեկնելու համար, քանի որ դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն է: Իրենց պատասխանատու աշխատանքում հաջողություններ եմ մաղթում մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը. քանզի մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Միաժամանակ մենք պարտավոր ենք մեր կրթության և գիտության գործիչների ազգանվեր գործի շարունակողը լինել>>:

Մարզպետը վերը նշված բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների, Շահումյան համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և հույս հայտնեց, որ կգա մի օր, երբ դպրոցն ամբողջովին բարեկարգ ու ներկայանալի կլինի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10