Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Հայաստանում ՌԱԴԾ սահմանային վարչության Արմավիրի սահմանայնին ջոկատի հրամանատարին և կրտսեր հրամանատարական կազմին
03.09.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության Արմավիրի սահմանային ջոկատի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Զլոբինին և կրտսեր հրամանատարական կազմին: Ներկայացնելով մարզի պատմաաշխարհագրական նկարագիրը, հիմնական առանձնահատկությունները՝ մարզպետը խոսեց ռուս-հայկական դարավոր բարեկամության մասին և նշեց. <<Դուք ծառայում եք Հայաստանի Հանրապետությունում, որի համար մենք ուրախ ենք: Ձեզ մաղթում եմ խաղաղ ծառայություն, աննկուն կամք և խիզախություն: Համոզված եմ, որ այստեղ ձեր ծառայությունը կլինի արդյունավետ և օգտակար>>:
Ալեքսանդր Զլոբինը շնորհալկալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին ջերմ ընդունելության համար, իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի և հայերի մասին՝ ավելացնելով. <<Մեզ համար պարտավորեցնող է ծառայությունը Հայաստանում, մենք ամեն ինչ կանենք, որ պահպանենք և շարունակողը լինենք հայ-ռուսական հավերժ բարեկամության: Եվ ճիշտ է ասված, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ>>:
Հանդիպման ավարտին մարզպետը հյուրերին հանձնեց Արմավիրի մարզը ներկայացնող ճանաչողական ձեռնակներ: