Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի այցը Արմավիր
04.09.2013
Արդեն մի քանի ամիս է վերանորոգվում է ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն-Վարդանաշեն-Մարգարա միջպետական նշանակության ճանապարհը, որի համար պետական բյուջեից ներդրում է կատարվել՝ շուրջ 485 միլիոն դրամի սահմաններում: Ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր Արմավիրի մարզում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացրեց կատարված շինարարական աշխատանքները, խոսեց մինչ այժմ նկատվող և այսուհետ սպասվելիք արդյունքների մասին, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց կատարված հսկայական աշխատանքի համար: Նախարար Բեգլարյանը որոշ ցուցումներ տվեց և իր գոհունակությունն արտահայտեց՝ նշելով, որ նման ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացումը շատ կարևոր է և առաջնային: