Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կընդլայնվի փոխգործակցությունը ՀՀ Արմավիրի մարզի և ՍՀ Տռնավայի երկրամասի միջև
12.09.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն աշխատանքային այցով վերջին օրերին եղել է Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասում: Այցի ընթացքում մարզպետը հանդիպել է տեղի <<Եվրոպական հայերի ֆորում>> կազմակերպության անդամների, ինչպես նաև գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության ոլորտում հայտնի գործարարների ու նրանց գործընկեր կազմակերպությունների պատասխանատուների հետ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնակցել է նաև <<Եվրոպական հայերի ֆորում>> կազմակերպության համաժողովին, որի ընթացքում քննարկվել են Եվրոպական երկրների հայկական համայնքների հետ հետագա համագործակցության, դրանց ուղղությունների և այդ կապակցությամբ ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր:
Մարզպետը հանդիպում է ունեցել նաև Տռնավայի երկրամասի նահանգապետի հետ, որի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու մարզերի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ընդլայնել փոխգործակցությունը և նախատեսվող ծրագրերը քննարկել ստեղծված աշխատանքային խմբերում:
Այցի շրջանակում հանդիպելով ՍՀ ՉՍՄ և ԷԿԶԵՄ բանկերի տնօրենների, ինչպես նաև Բռնոյի տրակտորներ արտադրող <<ԶԵՏՈՌ>> գործարանի ֆինանսական տնօրենի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Արմավիրի մարզ ներկրել տվյալ գործարանի կողմից արտադրվող բարձր արտադրողականությամբ, տեխնիկական և որակական հատկանիշներով Եվրոպայում հայտնի տրակտորներ, գյուղատնտեսական գործիքներ: