Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդարանական լսումներ՝ Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ

17.09.2013

 Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպել էր լսումներ՝ մայիսի 12-ին Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների ամփոփման վերաբերյալ։ Լսումներին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը և Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշել է, որ մայիսի 12-ին տեղացած աննախադեպ կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին՝ ընդհանուր առմամ վնասելով շուրջ 17 հազար հեկտար հողատարածք: Համայնքներից 23-ում վնասի չափը կազմել է 100 տոկոս: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի Արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովն արձանագրել է, որ կարկտահարության արդյունքում տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ ՀՀ դրամ կամ 60 մլն ԱՄՆ դոլլար:

Մարզպետն ընդգծել է, որ կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու և ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով պետությունն իր ամբողջ գործիքակազմով եղել է գյուղացու կողքին: Ստեղծված իրավիճակին տեղեում ծանոթանալու և խնդրին հնարավոր լուծում տալու նպատակով ՀՀ Արմավիրի մարզ են այցելել՝ ՀՀ Նախագահը, ԱԺ նախագահը, Կառավարության ղեկավարը, Տարածքային կառավարման նախարարը, Գյուղատնտեսության նախարարաը և տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Ներկայացնելով կարկտահարության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները՝  մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշել է.

  1. ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 6-ի 614- Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ին կարկտահարությունից 100 տոկոս տուժած 23 գյուղի 1599 անապահով ընտանիքի հատկացվել է միանվագ դրամական օգնություն՝ 50 հազար դրամի չափով /ընդամենը 79 մլն 950 հազ. դրամ/:
  2.  ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 6-ի 652 - Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզում 2013 թվականի մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով մարզի համայնքների հողի հարկ և հողի վարձակալության վճար վճարող, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում ընդգրկված այդ համայնքներում ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է համապատասխանաբար 207 և 650 մլն-ական դրամ: Նշված գումարի շրջանակներում կարկտահարությունից հարյուր տոկոս տուժած 23 համայնքում պետությունը ամբողջությամբ փոխհատուցել է հողի հարկի վճարները, իսկ մյուս 23-ում, որտեղ վնասի չափը հասնում էր ութսուն տոկոսի՝ փոխհատուցումը եղել է 50 տոկոսի չափով: Ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցումը ևս իրականացվել է նույն սկոզբունքով:
  3. ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 6-ի 888-Ա որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվել է 350 մլն դրամ, որից 325 մլն դրամը` հակակարկտային կայանների տեղակայման, 21 մլն 400 հազարը` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող կայանները նորոգելու, տեխնիկապես մատչելի դարձնելու և «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի շահագործմանը հանձնելու համար:
  4.  ՀՀ կառավարության սույն թվականի հունիսի 13-ի 688 – Ն որոշմամբ կարկտահարությունից առավել տուժած 23 գյուղի գյուղատնտեսական նշանակության հողի uեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող 500 անձ ընդգրկվել է զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսության վերականգնման ծրագրում: Ծրագիրը շարունակական է և սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 79 մլն դրամ:
  5. Անհատական մոտեցում է ցուցաբերվել առևտրային բանկերի տոկոսադրույքների ու պայմանների վերանայման հարցում, քանի որ վարկերը վերցվել էին տարբեր պայմաններով: Արտարժույթային վարկերը փոխարկվել են դրամայինի:
  6. Կարկատահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցություն է ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը՝ հատկացնելով շուրջ 87 մլն դրամ արժողությամբ 9-ը մշակաբույսերի սերմացու:
  7. Կարկտահարությունից տուժած շուրջ 6000 ընտանիքի աջակցություն է ցուցաբերվել Արմավիրի մարզից ընտրված պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամի կողմից: Հիմնադրամը երկամսյա գործունեության ընթացքում տարբեր գերատեսչությունների շնորհիվ հավաքագրել և նշված ընտանիքների միջև հավասարաչափ բաշխել է շուրջ 240 մլն դրամ:
    Հիմնադրամին փոխանցումներ են կատարել՝ ՀՀ Նախագահը, ԱԺ նախագահը և պատգամավորները, Կառավարության ղեկավարը, անդամներն ու առընթեր մարմինների ղեկավարները, մարզպետները և այլոք:
  8. Հուլիսի 1-ից սկսած կարկտահարությունից առավել տուժած 14 համայնքում մարդասիրական օգնություն է բաշխել Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Օգնության շրջանակներում 4000 մարդու տրամադրվել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ՝ 100 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված էր բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:

Ամփոփելով իր խոսքը՝ մարզպետն իր և արմավիրցիների կողմից շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր սրտացավություն են ցուցաբերել և օգնության ձեռք են մեկնել աղետից տուժածներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15