Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Ա. Ղահրամանյանի մոտ քննարկվեց Ակնալիճ համայնքում նոր բժշկական ամբուլատորիա կառուցելու հարցը
20.09.2013
ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի /ԱԾԻԳ/ տնօրեն Նելսոն Զուլոյանի և ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ համայքի ղեկավար Գևորգ Միսակյանի մասնակցութամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր քննարկվեցին Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում ընտանեկան բժշկության ներդրման և զարգացման նպատակով բժշկական ամբուլատորիայի /ԲԱ/ շենքի կառուցմանը վերաբերող հարցեր:
ԱԾԻԳ-ը հանդիսանում է ԲԱ շենքի կառուցման որպես ֆինանսավորող և պատասխանատու: Նշվեց, որ շինարարական աշխատանքների ընդհանուր նախահաշվային գինը կազմում է 50 մլն ՀՀ դրամ: Ծրագրի իրականացմանը 5 տոկոս համաֆինանսավորմամբ մասնակցություն կունենա նաև համայնքը: ԲԱ շենքի կառուցման նախագծային և շինարարական աշխատանքները կիրականացվեն 2013-2014 թվականների ընթացքում:
Ակնալիճ համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ ԲԱ կառուցման նպատակով համայքում արդեն իսկ ընտրվել է համապատասխան տարածք: Նա պատրաստակամություն հայտնեց ապահովելու նախագծային և շինարարական աշխատանքների բնականոն և անխափան իրականացման համար անհարաժեշտ և պատշաճ տեխնիկական պայմաններ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյաը կարևորեց ԲԱ շենքի կառուցման վայրի ճիշտ ընրությունը և նախատեսվող աշխատանքներն առանց ձգձգումների իրականացումը՝ նշելով, որ պատրաստ է աջակցելու ԲԱ շենքի կաուցման և նախագծային աշխատանքների հետ կապված փաստաթղթերի ձեռք բերմանը: Նա միաժամանակ առաջարկեց ԲԱ-ում նախատեսել առանձին ինֆեկցիոն բաժին, որը հետագայում կարող է դառալ նաև մարզային նշանակության: Ամփոփելով քննարկումը՝ մարզպետը հաջող ընթացք մաղթեց նախատեսվող աշխատանքների իրագործմանը: