Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ցուցադրվեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաների աշխատանքները
24.09.2013
ՀՀ Արմավիրի մարզում շարունակվում են միջոցառումները` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակին: Նման միջոցառում այսօր Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տան հարակից այգում կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողների ստեղծագործությունները, ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արվեստի պետական քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, արվեստասեր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Մարզպետը շնորհավորեց ներկաներին` մաղթելով խաղաղ ու բարեկեցիկ կյանք ազատ-անկախ հայրենիքում, իսկ ուսանողներին` նորանոր հաջողություններ գիտության և արվեստի բնագավառներում: Իրենց հրաշալի կատարումներով հանդես եկան նույն քոլեջի երաժշտության ու պարարվեստի բաժնի ուսանողները: Միջոցառումն ամփոփեց քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, շնորհավորելով ու բարեմաղթանքի խոսքեր հղելով ներկաներին: