Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ցուցադրվեցին Արմավիրի արվեստի պետական քոլեջի սաների աշխատանքները

24.09.2013

ՀՀ Արմավիրի մարզում շարունակվում են միջոցառումները` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 22-ամյակին: Նման միջոցառում այսօր Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տան հարակից այգում կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Արմավիրի արվեստի պետական քոլեջի գեղանկարչության բաժնի ուսանողների ստեղծագործությունները, ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  Արվեստի պետական քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, արվեստասեր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Մարզպետը շնորհավորեց ներկաներին` մաղթելով խաղաղ ու բարեկեցիկ կյանք ազատ-անկախ հայրենիքում, իսկ ուսանողներին` նորանոր հաջողություններ գիտության և արվեստի բնագավառներում: Իրենց հրաշալի կատարումներով հանդես եկան նույն քոլեջի երաժշտության ու պարարվեստի բաժնի ուսանողները: Միջոցառումն ամփոփեց քոլեջի տնօրեն Նունե Մուրադյանը, շնորհավորելով ու բարեմաղթանքի խոսքեր հղելով ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49