Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղարհրամանյանն ընդունեց Սլովակիայից ժամանած գործարարին
26.09.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Սլովակիայի Հանրաապետությունից ժամանած գործարար Պավել Կոստյակին: Վերջինս Արմավիրի մարզում էր՝ գյուղմթերքի վերամշմամբ զբաղվող ընկերությունների կողմից առաջարկվող արտադրատեսակներին ծանոթանալու և փոխգործակցություն սկսելու նպատակով:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հյուրին ներկայացրեց <<Լևոն>> ՍՊԸ-ի, <<Բարիք Պ>> ՓԲԸ-ի, ԱՁ Շիրակ Այվազյանի և <<Արարատ>> սննդի կոմբինատի կողմից առաջարկվող հիմնական արտադրատեսակները. տարբեր մրգերից պատրաստված հյութեր, մուրաբաներ, ջեմեր, չրեր և թեյեր՝ հայկական ավանդական բուսատեսակների պարունակությամբ:
Սլովակ գործարարին հետաքրքրեցին ներկայացված արտադրատեսակները՝ իրենց բնական հումքով, գեղեցիկ փաթեթավորմամբ և համային հատկանիշներով: Նա խոստացավ քայլեր ձեռնակել՝ դրանք արտահանելու և իրացման նոր շուկաներ գտնելու ուղղությամբ:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հույս հայտնեց, որ Պավել Կոստյակի այցը նոր լիցք կհաղորդի ՀՀ Արմավիրի մարզի և ՍՀ Տռնավայի նահանգի միջև ձևավորված հարաբերություններին՝ խթանելով երկկողմ տնտեսական կապերի զարգացումը: Մարզպետի խոսքով՝ սլովակ գործարարի այցն Արմավիրի մարզ շարունակությունն է շաբաթներ առաջ ՍՀ Տռնավայի երկրամաս իր կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նախատեսվող ծրագրերի իրագործման, որոնք, ըստ նրա, հաջողություն կունենան: