Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Զվարթնոց>> երգի խումբը մեծ հաջողություն է ունեցել արտերկրում

01.10.2013

2012-2013 թվականներին <<Զվարթնոց Վերածննդի>> հիմնադրամը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի, Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի և Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի օգնությամբ կազմակերպեց <<Զվարթնոց>> խորագրով Հայ երգի մրցույթ-փառատոնը, որն ուղեկցվում էր ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի պրոֆեսորների դասընթացներով:

<<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ-փառատոնի նպատակն էր երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել հոգևոր, ժողովրդական և դասական երաժշտությանը, ինչպես նաև հանճարեղ Կոմիտասի ստեղծագործություններին ու հնարավորություն ընձեռել տաղանդավոր պատանիներին ու երիտասարդներին ներկայացնելու հանրությանը իրենց կատարումները: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն էր հայտնաբերել հատկապես երաժշտական կրթություն չունեցող, բայց գերազանց ձայնային տվյալներ ունեցող անհատների:

Մրցույթում հաղթած տասը երիտասարդներից ձևավորվեց <<Զվարթնոց>> խումբը, որի կազմում էր նաև Արմավիրի մարզից Արման Առաքելյանը:

2013 թվականի օգոստոսի 22–ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայի Բուրգաս, Նեսեբր, Պոմորիա, Սբ. Վլաս քաղաքներում անցկացվել է ,,World Folk 2013'' ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթը, որին մասնակցել և նշանակալի ձեռքբերումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող <<Զվարթնոց>> խումբը՝ արժանանալով Ոսկե մեդալի, Աշխարհի չեմպիոնի տիտղոսի, <<Ոսկե Քնար>> մրցանակի: Խումբը ստացել է նաև դիպլոմներ ֆոլկլորը պատվով ներկայացնելու, համաշխարհային ավանդական արվեստի պահպանման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, <<Դափնեկրի կոչման>>, <<Լավագույն ներկայացում և <<Հայտնություն>> դիպլոմների, ինչպես նաև խմբի գեղարվեստական ղեկավար Սամվել Գալստյանն արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին` ոսկե մեդալի, որպես Մաեստրո:

Խմբի հաղթանակի գործում կարևորելով ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ներդրումը՝ «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Բաղդասարյանը շնորհակալական նամակ է հղել մարզպետին՝ Արմավիրի մարզի ներկայացուցիչ Արման Առաքելյանին աջակցելու համար և նշել է, որ շնորհալի երիտասարդի մասնակցությունը մեծ պատիվ է բերել ինչպես խմբին, այնպես էլ մեր երկրին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15