Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ
04.10.2013
Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ։
Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը:
Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ անգնահատելի է ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել մեր ժողովրդի կողմից և ուսուցչի նկատմամբ սերն ու հարգանքը յուրաքանչյուր մարդ պահպանում է ողջ կյանքի ընթացքում:
Այս օրը կոչված է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նախապատրաստում են Հայաստանի վաղվա օրը, ովքեր կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները:
Շնորհակալ ենք ձեր նվիրվածության և անխոնջ աշխատանքի համար։
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անձնական երջանկություն, անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ, բարեկեցություն և հաջողություն ձեր ազգապահպան գործում:
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:
ՀՀ Արմավիրի մարզպետ
Աշոտ Ղահրամանյան