Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը ներկա է գտնվել Եկատերինբուրգի Սբ Կարապետ եկեղեցու օծմանը
14.10.2013
Հոկտեմբերի 12-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Եկատերինբուրգում ներկա է գտվել Սբ Կարապետ եկեղեցու օծման արարողությանը, որն հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նույն օրը մարզպետը Սվերդլովսկի նահանգապետարանում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի հանդիպմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Սվերդլովսկի նահանգի միջև ձևավորված հարաբերությունների խթանմանը վերաբերող հարցերին: