Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց ՄԲ արտակարգ և լիազոր դեսպանին
23.10.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի /ՄԲ/ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին: Խոսելով մարզի զարգացման առաջնահերթությունների մասին՝ մարզպետը դեսպանին ներկայացրեց պետական մակարդակով և մասնավոր հատվածի կողմից մարզում իրականացված ներդրումային ծրագրերը և առաջիկա անելիքները:
<<Մենք բաց ենք և պատրաստ համագործակցության բոլոր այն ուղղություններով, որոնք կնպաստեն մեր բնակչության կենսամակարդակի բարելավմանը և մարզային տնտեսության զարգացմանը: Վերջին տարիներին մենք ապակենտրոնացված համագործակցություն ենք սկսել Ռուսատանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության, ինչպես նաև Սլովակիայի և Բելառուսի Հանրապետությունների մի շարք նահանգների հետ: Փոխգործակցության արդյունքները դեռ մեզ չեն գոհացնում, սակայն ստեղծված են բոլոր հիմքերը դրանք որակական նոր մակարդակի վրա դնելու համար>>,- նշեց մարզպետը՝ պատրաստակամություն հայտնելով ցանկության դեպքում համագործակցություն սկսել նաև ՄԲ որևէ կոմսության հետ:
Դեսպան Ջոնաթան Էյվսիին հետաքրքրվեց մարզի արտադրական ներուժով, արտադրանքի իրացման հարցերով, գյուղատնտեսության ոլորտում գրանցած ցուցանիշներով ու ոլորտի զարգացման հեռանկարով: Դեսպանը գոհացնող համարեց իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից ներկայացված տվյալները և պարզաբանումները: <<Մենք հաշվի կառնենք Արմավիրի մարզի հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները և կփորձեն փոխգործակցության ուղիներ գտնել>>,-ասաց դեսպանը:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև երկկող հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: