Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեգործական և կորպորատիվ կազմակերպություններն աջակցում են կրթական ոլորտի զարգացմանը

31.10.2013

Անցնող տարվա ընթացքում «ԱրմենՏել»  ընկերությունը  Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ աջակցել է Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի Լեռնագոգ, Քարակերտ և Դալարիկ համայնքների բարեկարգման աշխատանքներին:

Նշված կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ հոկտեմբերի 30-ին  ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը  և  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը շրջեցին համապատասխան  համայնքներում, ծանոթացան կատարված աշխատանքներին:

Նշենք, որ «Ձեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար» ամառային դպրոց ծրագրի շրջանակում զգալի ներդրումներ են կատարվել Քարակերտ համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում. վերանորոգել է դպրոցը և բարեկարգվել տարածքը:

<<Թթվածին դպրոցին>> ծրագրով վերակառուցվել է Լեռնագոգ համայնքի  դպրոցի բակը: Միաժամանակ համայնքի գլխավոր կենտրոնը համալրվել է ոռոգման համակարգով, իրականացվել են կանաչապատման, աղբահանման և նստարանների տեղադրման աշխատանքներ: Համայնքի բնակիչներին էլ  հատկացրել են ներկանյութեր՝ բարեկարգելու բնակելի տների մուտքերը:

Իրականացված  ծրագրերի նպատակն է եղել նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:

Բարձր գնահատելով ծրագրերի արդյունքները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանն իր խոսքում նշեց. <<Կատարվել է անգնահատելի գործ, որի համար շնորհակալություն ենք հայտնում ծրագրի նախաձեռնողներին և իրականացնողներին: Նմանատիպ ծրագրերը  պայմաններ են ստեղծում մատաղ սերնդի կյանքն առավել բարեկեցիկ և գունեղ դարձնելու համար>>:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենն իր հերթին ավելացրեց` ասելով. «Այսօր տեսա, թե ինչպես է իրականություն դառնում Հիմնադրամի առաքելությունը. երեխաները իրենք են նախաձեռնում իրենց միջավայրի բարելավմանն ուղղված քայլեր՝ առանց սպասելու մեր միջամտությանը: Երախտապարտ եմ, որ այս կարևոր գործում մեր կողքին է նաև «ԱրմենՏել» ընկերությունը»:

«ԱրմենՏել» ընկերության սոցիալական քաղաքականության շրջանակում մշտապես առավելությունը տրվում է այն ծրագրերին, որոնք ուղղված են օգնելու մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ իրականացված ծրագիրն այս ամենի վառ ապացույցներից մեկն է»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:12:29