Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կատարվեց Դալարիկ համայնքում կառուցվող եկեղեցու հիմնարկեքը

01.11.2013

Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ այսօր կատարվեց Բաղրամյանի տարածաշրջանի Դալարիկ համայնքում կառուցվող եկեղեցու հիմնարկեքը:

Եկեղեցին կառուցվում է ծնունդով Դալարիկից Գագիկ Վարդանյանի նախաձեռնությամբ, ով երկար տարիներ գլխավորում է <<Բաղրամյանշին>> ընկերությունը:
Ճարտարապետական նախագծի հեղինակն է Սեդրակ Վարդանյանը:

Սիոն Սրբազանի հանդիսապետությամբ Արմավիրի թեմի հոգևոր սպասավորները նախ գինով ու ջրով լվացին, և ապա սրբալույս մյուռոնով թեմակալ առաջնորդը օծեց տասներկու առաքյալների ու չորս ավետարանիչների անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում:

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամայնանը, համայնքային իշխանության պատասխանատուներ, մեծ թվով դալարիկցիներ և հյուրեր:

Արմավրի թեմի հոգևոր առաջնորդը պատմական համարեց Դալարիկում կառուցվող եկեղեցու հիմնարկեքը, քանի որ նոր կառուցվող հոգևոր տունը Բաղրամյանի տարածաշրջանում լինելու է առաջինը. <<Եկեղեցի կառուցելով մեր գործը չենք ավարտելու, այն շարունակելու ենք հոգևոր զարգացմամբ և հավատի ամրապնդմամբ, որը կենդանություն կպարգևի և կապրեցնի մեր եկեղեցին>>,- իր խոսքում ընդգծեց Սիոն Սրբազանը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ևս կարևորեց կառուցվող եկեղեցու դերը Դալարիկ համայնքի և հարակից համայնքների կյանքում` նշելով, որ ժողովուրդն այդպիսով կունենա իր սրբատեղին, որն իր շուրջը կհամախմբի տարածաշրջանի հավատավոր բնակչությանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28