Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրաքյան գործարարը հանդիպեց Արմավիրի մարզի չրարտադրողներին
08.11.2013
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում Հայստանում գտնվող իրաքյան գործարար Ջալալ Իբրահիմ Կարիմն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպեց մարզի չրարտադրողների հետ, ծանոթացավ վերջիններիս կողմից արտադրվող չրատեսակներին:
Իրաքյան գործարարին ներկայացվեցին տարբեր անուշահամ մրգերից և հատապտուղներից պատրաստված չրեր` առանց հավելանյութերի, բարձր որոկական հատկանիշներով և ապրանքային գեղեցիկ տեսքով:
Ջալալ Իբրահիմ Կարիմը հիմնականում հետաքրքրվեց սալորի և ծիրանի չրերի արտադրության ծավալով ու շուկայական արժեքով` խոստանալով վերլուծել առաջարկվող պայմանները, և նպատակահարմարության դեպքում փոխգործակցություն սկսել:
Մարզի չրարտադրողները փոխշահավետ գործակցության պատրաստակամություն հայտնեցին` միաժամանակ վստահեցնելով, որ իրենց արտադրաքը համային և որակական հատկանիշներով գերազանցում է այլ շուկաներում առաջարկվող մրգաչրերին: