Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցներն ապահովվել են լոկալ ջեռուցման համակարգով

15.11.2013

Փարաքար համայնքի հիմնական և մինակարգ դպրոցներում ջեռուցման սեզոնի մեկնարկը նշանավորվեց լոկալ ջեռուցման համակարգի գործարկմամբ:
Կրթօջախներում կաթսայատան կառուցման և լոկալ ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անմիջական աջակցությամբ և գործընկերների մասնակի ներդրումներով:

Իրականացված աշխատանքների արդյունքում այսուհետ երկու կրթօջախի շուրջ 550 աշակերտներ դասապրոցեսները կանցկացնեն առավել տաք և հարմարավետ պայմաններում `առանց վառարանների և էլեկտրական ջեռուցիչների:

Կրթօջախներում կաթսայատան բացմանը և լոկալ ջեռուցման համակարգի գործարկմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը և Առաքել Մովսիսյանը, Փարաքար համայնքի ղեկավարը, համայնքը ներկայացնող հոգևորականներ և անհատներ, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել իրականացված աշխատանքներին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, շրջելով երկու դպրոցում և ծանոթանալով իրականացված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին, գոհունակությամբ փաստեց, որ կրթօջախների համար լուծում է ստացել առաջնային կարևորություն ունեցող խնդիր, որը հնարավորություն կտա և մանկավարժական կազմին, և աշակերտներին դասաժամերն անցկացնել ջեռուցվող դասասենյակներում և տաք պայմաններում, որն էլ, ըստ նրա, կնպաստի կրթության որակի բարձրացմանը: Նա իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեց Առաքել Մովսիսյանին` կարևորելով նմանատիպ գործերի իրականացումը մարզը ներկայացնող պատգամավորների կողմից` միաժամանակ նկատելով, որ այդպիսով միայն կթեթևանան մարզում առկա հոգսերը:

Փարաքար համայնքի հիմնական և միջնակարգ դպրոցների ջեռուցման համակարգի անցկացման և գազաֆիկացման աշխատանքներին աջակցություն ցուցաբերած անձինք
համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանի կողմից ստացան շնորհակալագրեր: Իսկ կրթօջախների մանկավարժական կազմն ու սաներն իրենց շնորհակալությունն ու գոհունակությունը հայտնեցին կազմակերպված ջերմ ընդունելությամբ և տոնական գեղեցիկ միջոցառմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23