Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Գայ համայնքում գործող ձկնաբուծական տնտեսություն

15.11.2013

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Գայ համայնքում գործող ձկնաբուծական տնտեսություն, որն առանձնանում է ինչպես զբաղեցրած տարածքով, այնպես էլ ձկնարտադրության ծավալով: Մարզպետը ձկնաբուծարանի սեփակնատիրոջ ուղեկցությամբ շրջեց տարածքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին և գործունեության հիմնական առանձնահատկություններին ու առկա խնդիրներին:

Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշեց. <<Արարատյան դաշտավայրում տարեցտարի նվազում է ստորգետնյա ջրերի մակարդակը, և այսօր արդեն Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հաստատվել է միջոցառումների ծրագիր` Բնապահպանության նախարարի, Ոստիկանության պետի, Արմավիրի և Արարատի մարզպետների համատեղ մասնակցությամբ Արարատյան դաշտավայրում տեղակայված ապօրինի հորատանցքերի հորոտման աշխատանքների նկատմամբ համատեղ հսկողություն իրականացնելու նպատակով, որը հնարավորություն կտա պահպանել ստորգետնյա ջրերի մակարդակը և առավել արդյունավետ դարձնել ջրօգտագործումը>>:

Մարզպետի խոսքով` Արմավիրում ինքնաշատրվանող ջրերի մակարդակը կտրուկ նվազել է, բազմաթիվ գյուղական համայնքներ ջրազրկվել են, լուրջ խնդիրներ են առաջացել նաև ձկնաբուծական տնտեսությունների համար: Խնդրի համալիր լուծման համար, ըստ մարզպետի, նախ աշխատանքներ պետք է տարվեն չգործող և ապօրինի գործող խորքային հորերի կոնսերվացման ուղղությամբ, ապա նաև` եղած ջրերի արտահոսքը պակասեցնելու և ջրերի այլընտրանքային օգտագործման հնարավորություն ստեղծելու:

<<Նախատեսվող աշխատանքների իրականացման արդյունքում և ձկնաբույծները կկարողանան իրենց արտադրությունը կազմակերպել,  և կլուծվեն խնդիրները ոռոգման ու խմելաջրի հետ կապված>>, -իր խոսքում ընդգծեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` միաժամանակ տեղեկացնելով, որ գյուղական համայնքների ղեկավարներին զգուշացվել է չտրամադրել շինարարության թույլտվություն ապօրինի հորատումներ իրականացնելու համար, և ապօրինի հորատումների հարցը պահել մշտական հսկողության տակ ու նմանատիպ գործողությունների դեպքերն անմիջապես դադարեցնել՝ տեղեկատվություն ներկայացնելով մարզպետարան, ինչպես նաև ոստիկանության մարզային բաժանմունք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23