Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության անդամ Դիրկ Լորենցին

20.11.2013

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության խորհրդական, քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին: Ողջունելով հյուրին՝ մարզպետը կարևորեց Հայաստանում ԵՄպատվիրակության նախաձեռնությամբ իրականացվող մարզային այցելությունները և տարբեր մակարդակներով տեղի ունեցող հանդիպումները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Դիրկ Լորենցին ընդհանուր տեղեկություններ ներկայացրեց մարզը բնորոշող առանձնահատկությունների վերաբերյալ, ապա խոսեց մարզում գրանցված դեմոգրաֆիկ աճի, իրականացված ծրագրերի, հիմնական ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին՝ այդ համատեքստում առանձնակի կարևորելով ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Այնուհետև զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում ԵՄ գործունեության, մասնավորապես Արևելյան գործընկերության վերբերյալ: ԵՄ հայաստանյան պատվիրակության պաշտոնյային հետաքրքրեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի վերաբերմունքը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ, որին ի պատասխան մարզպետը հայտնեց, որ կիսում է երկրի բարձրագույն իշխանության մտադրությունը, որը, ըստ նրա, չի խոչընդոտի ԵՄ-ի հետ ձևավորված հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվեց տարբեր ծրագրերի շուրջ գործակցությունը և փոխհարաբերությունների ակտիվացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23