Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչը

02.12.2013

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում, արդեն 7-րդ տարին անընդմեջ, տեղի ունեցավ 2013 թվականի ձմեռային առաջին զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը, Արմավիրի հոգևոր թեմի սպասավոր Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը, Արմավիրի և Էջմիածնի զինվորական կոմիսարները, նորակոչիկների հարազատները և մեծ թվով համայնքապետեր:

Չխախտելով ավանդույթը՝ մարզի տարածքային զինվորական կոմիսարների ուղեկցությամբ պարտադիր զինվորական ծառայության մեկնողները  ծաղիկներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին՝ լռությամբ ու խոնարհումով հարգելով նրանց հիշատակը:

Այնուհետև առաջին զորակոչի մեկնարկի կապակցությամբ ներկաներին ողջունեց և նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը՝ ասելով. <<Սիրելի նորակոչիկներ, մեր հայրենիքի խիզախ զավակներ, բարի երթ և խաղաղ ծառայություն եմ մաղթում բոլորիդ: Հավատացած եմ, որ որպես քաջ արծիվներ, մեր երկրի արժանավոր զավակներ, պատվով եք կատարելու ձեր պարտքը հայրենիքի հանդեպ, և բարձր եք պահելու ձեր ծնողների, համայնքի և մարզի պատիվը>>: Իսկ նորակոչիկների ծնողներին Լարիսա. Մուրադյանը կոչ արեց համբերությամբ և հանգստությամբ սպասել իրենց զավակների վերադարձին:

Օրվա կապակցությամբ Տերունական աղոթք հնչեցրեց և նորակոչիկներին օրհնության ու բարեմաղթանքի խոսք հղեց Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը՝  նրանց ցանականալով ճշմարիտ կենցաղ ունենալ, հանդուրժող լինել միմյանց նկատմամբ, և սիրով լցված կարողանալ ծառայության երկու տարիները նվիրաբերել հայ ժողովրդի պաշտպանությանը՝ իրենց մասնակցությունն ունենալով երկրի շենացմանը:

Ապա նորակոչիկները ծառայության համար առաջին անհրաժեշտության պարագաներով փաթեթներ ստացան մարզային իշխանության կողմից, և հայրենասիրական երգերի խրոխտ հնչյունների ներքո մեկնեցին իրենց պարտքը մատուցելու հայրենիքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23