Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում՝ Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի փակման վերաբերյալ

05.12.2013

Այս օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում Մեծամորի բժշկական կենտրոնի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի փակման վերաբերյալ շրջանառվող տեղեկատվության առնչությամբ հայտնում ենք, որ նշված բաժանմունքը գործել է 15 մահճակալ հզորությամբ և վերջին երեք տարիների ընթացքում աշխատել է թերծանրաբեռնվածությամբ /2011թ -249 ծնունդ, 2012թ -235 ծնունդ և 2013թ, 11 ամիսներին 230 ծնունդ/: Վերլուծության արդյունքներում պարզվել է, որ բաժանմունքում ընդունվել է օրական 1-ից էլ պակաս ծննդաբերություն, որը չի փոխհատուցում անգամ բաժանմունքի պահպանման, դեղորայքի, աշխատավարձի վճարման և այլ անհրաժեշտ ծախսերը:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ կառավարության 15.08.2013թ. N1028-Ն որոշմամբ  փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 02.11.2006թ. N1911-Ն որոշման մեջ, համաձայն որի՝ նախատեսված է <<Մեծամորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները փոխանցել Զարիշատ-Արամ Մկրտչյանի անվան <<Արմավիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ին, որտեղ իրականացված վերանորոգման և վերազինման աշխատանքներից հետո ստեղծվել են ավելի լավ պայմաններ հիվանդների համար: Իսկ <<Մեծամորի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի տարածքում ծավալել մարզային էնդոկրինոլոգիական ծառայություն: Նախատեսվել է էնդոկրինոլոգիական բաժանմունքում 15 մահճակալի փոխարեն ծավալել 30 մահճակալ, որտեղ աշխատանքի կտեղափոխվեն մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի բոլոր միջին և կրտսեր բուժաշխատողները: Փոփոխությունների արդյունքում ոչ մի բուժաշխատող աշխատանքից չի ազատվելու:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23