Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Հայրենական մեծ պատերազմի վետերան 91-ամյա Ավետիք Կարապետյանին

24.12.2013

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիր քաղաքի Հայրենական մեծ պատերազմի վետերան 91-ամյա Ավետիք Կարապետյանին` նրան նվիրելով ամանորյա սննդամթերքով լի փաթեթ:

Մարզպետը բարեմաղթաներ հղեց Հայրենական մեծ պատերազմի վետերանին` նշելով. <<Ձեզ շնորհավորում եմ գալիք նոր տարվա կապակցությամբ և ցանկանում ամենակարևորը` առողջություն ու երկարակեցություն: Համոզված եմ, որ մեր երկիրն այնքան է հզորանալու, որ իր ժողովրդի` հատկապես վետերանների համար ապահովելու է առավել  լուսավոր ու բարեկեցիկ կյանք: Թող Ձեր օջախում միշտ խաղաղություն ու ջերմություն լինի: Ամենայն բարիք Ձեզ>>:

Ավետիք Կարապետյանն իր գոհունակությունը հայտնեց մարզպետին՝ ասելով. <<Իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն եմ հայտնում ինձ նման ուշադրության ու հարգանքի արժանանացնելու համար, և Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն, հաջողություններ, իսկ աշխարհին` խաղաղություն>>:

Նման նվերներ կստանան  Հայրենական մեծ պատերազմի մասնակից 30 այլ վետերաններ ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23