Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բնակարանով ապահովվեց ևս մեկ սոցիալապես անապահով ընտանիք

27.12.2013

Այսօր իրականաություն դարձավ Գոհար Հովհաննիսյանի և նրա երեք զավակների ամենամեծ երազանքը՝ անօթևան ընտանիքն ապահովվեց մշտական բնակարանով: Անչափ սպասված նվերը մեծագույն ուրախությամբ Ամանորի նախաշեմին Հովհաննիսյանների ընտանիքին մատուցեց ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ում անմիջական աջակցությամբ ոչ միայն ձեռք էր բերվել 1160 քմ տարածությամբ բնակելի տունը, այլև լուծվել էր բնակարանի մասնակի կահավորման հարցը:

Նշենք, որ Գոհար Հովհաննիսյանն իր որդիների հետ տարիներ շարունակ ապրել է ժամանակավոր կացարաններում: Իսկ վերջին 9-ը տարիներին նրանց համար տանիք էր դարձել Արմավիրի նախկին նավթի բազայի վարչական շենքի կիսախարխուլ սենյակներից մեկը՝ զուրկ կենցաղային տարրական պայմաններից:

Իր զավակների գոյությունը պահելու համար հոգատար մայրը երբեք չի խուսափել որևէ աշխատանքից, այդ թվում՝ ծանր ֆիզիկական բնույթի: Սակայն իր արդար վաստակով և ընտանեկան նպաստով նրան հաջողվել է հոգալ միայն ընտանիքի առօրյա հոգսերը և ոչ ավելին: Իսկ բնակարանի ձեռք բերման հարցը Գոհար Հովհաննիսյանի համար միշտ անհասանելի երազանք է եղել, որի հնարավոր իրականացումը, ըստ նրա, զավակների աշխատանքի արդյունքում էր լինելու:

Բայց այօր արդեն Գոհարը և իր որդիները մեծ ոգևորությամբ, հուզմունքով ու երջանկությամբ ծրագրում են բնակարանի բարեկարգումն ու հետագա անելիքները՝ միաժամանակ իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ անիրականալի թվացող երազանքն իրականություն դարձնելու համար:

<<Այս բնակարանը հրաշալի հանգրվան է ձեզ համար, և այսուհետ ձեր սեփականությունն է, սեփական տանիքը և այս տարիների կարևոր ձեռքբերումը: Ուրախությամբ վայելեք այն>>,-նշեց մարզպետը՝ շնորհավորելով ու բարեմաղթելով ընտանիքին բնակարանամուտի կապակցությամբ: Նա իր խոսքում ընդգծեց, որ սոցիալապես անապահով ընտանիքները հաշվառված են Արմավիրի մարզպետարանում և նրանց խնդիրները գտնվում են մարզային իշխանության ամենօրյա հոգածության ներքո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23