Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը <<Անալիտիկ>> վերլուծական կենտրոնի կողիմից ճանաչվել է «Տարվա լավագույն մարզպետ»
28.12.2013
<<Անալիտիկ>> վերլուծական կենտրոնը հրապարակել է <<ԱՍ>> մրցանակաբաշխության կատեգորիաներում լավագույնը ճանաչված պետական և քաղաքական գործիչների անունները:
«Տարվա լավագույն մարզպետ» կատեգորիայում կենտրոնի կողմից հաղթող է ճանաչվել ՀՀ Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
<<Անալիտիկ>> կենտրոնը Երևան քաղաքում և մարզերում վերջին ամիսներին կատարել է ուսումնասիրություն-վերլուծություն՝ պարզելու համար 2013թ. մի շարք ոլորտներում դրական գործունեություն իրականացրած 10-ը պետական և քաղաքական գործչի: Կենտրոնը ուսումնասիրության արդյունքների ամփոփման ընթացքում հաշվի է առել ներկայացված կատեգորիաներում գործող անհատների ակտիվությունն ու գործունեության արդյունավետությունն անցնող տարում: