Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

30.12.2013

Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ,
Պատմության գիրկն անցավ աշխատանքային լարվածությամբ հագեցած ևս մեկ տարի: 2013 թվականը մնաց մեր թիկունքում` թողնելով փորձության մի ժամանակաշրջան, երբ բոլորիս կամքի, միասնության և անկոտրում ջանքերի շնորհիվ նահանջեցին բնության տարերքից առաջացած դժվարությունները:
Տարեմուտն այն եզրագիծն է, երբ ի մի ենք բերում անցնող տարվա արդյունքները ոչ միայն տնտեսության վերընթացի, այլև կրթամշակութային, առողջապահության և մեր համընդհանուր կյանքի բովանդակային մյուս ոլորտներն ամբողջությամբ վերցրած:
Ինչ խոսք, 2014 թվականի երջանկաբեր մուտքն իր հետ բերում է նաև մի նոր պատասխանատվություն: Գնահատելով ձեռք բերածը` ամուր հիմքերի վրա պետք է ուրվագծենք վաղվա մեր ծրագրերը, անդրադառնանք նաև չլուծված խնդիրներին, անենք ամեն ինչ, որ էլ ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ստեղծվի մեր բնակչության համար:
Հայացքը միշտ ապագային, կարող եմ նշել, որ մեր ընդհանուր գործունեությանը զուգընթաց` մեզ հաջողվել է կապեր հաստատել արտասահմանյան մի շարք երկրների հետ, նախադրյալներ ստեղծել մարզի տնտեսության հեռանկարային խնդիրների լուծման ուղղությամբ:
Վստահ եմ, որ այս Նոր տարում Ձեր կամքն ու ստեղծագործական ավյունը դարձյալ կլինեն մեր ընդհանուր առաջընթացի շարժիչ ուժը, հանձին Ձեզ` էլ ավելի ծաղկուն ու հզոր կդարձնենք Արարատյան դաշտի մեր հինավուրց եզերքը:
Սիրելի բարեկամներ, Ամանորը միաժամանակ նվիրական երազանքների, անձնական լուսավոր հույզերի, սպասումների ու հավատի անմոռաց տոն է:
Բոլորիդ օջախներում թող զրնգա ուրախությունը և ընտանեկան մեծ երջանկություն բերի Ձեզ ու Ձեր զավակներին:
Թող խաղաղությունը թևածի Հայոց աշխարհի երկնակամարում:
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Լավագույն մաղթանքներով`
ՀՀ Արմավիրի մարզպետ
ԱՇՈՏ ՍԱՐԳՍԻ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23