Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենին

13.01.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ի տնօրեն և պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենին, ով վերջերս ստանձնել է նաև "Նոր Ակունք", "Շիրակջրմուղկոյուղի" և "Լոռիջրմուղկոյուղի" ՓԲԸ-ների կոնսորցումի միջազգային գլխավոր տնօրենի պաշտոնը: Հանդիպմանը ներկա էին նաև "Նոր Ակունք" ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղական տեղակալ Արտավազդ Թորոսյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանը:

Մարզպետը ողջունեց Պատրիկ Լորենին և շնորհավորեց նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Ներկայացնելով Արմավիրի մարզում խմելաջրի մատակարարման ընդհնուր վիճակը, այդ ուղղությամբ իրականացված աշխատնքները՝ Ա. Ղահրամանյանը մասնավորապես կարևորեց Արմավիր քաղաքում խմելաջրի որակի բարելամանն ուղղված աշխատանքների անհաժեշտությունը՝ նշելով, որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից մինչ այժմ քաղաքի բնակչության կողմից այդ խնդրով բողոքները չեն դադարում, քանի որ ապահովված լինելով շուրջօրյա ջրամատակարարմամբ, նրանք խմելու ջուրը գնում են շրջիկ մեքենաներից, իսկ աղբյուրներից հոսող ջուրն օգտագործում են միայն կենցաղային նպատակով:

Ոլորտու առկա ընթացիկ խնդիրների լուծման հարցում մարզպետը կարևորեց Արտավազդ Թորոսյանի դերը, ում, ըստ նրա, հաջողվել է իր բարեխիղճ աշխատանքի արդյունքում էականորեն բարելավել նաև վարձավճարների գանձման ցուցանիշը՝ այն հասցնելով առավելագույնի:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պատրիկ Լորենը նշեց, որ շարունակելու են աշխատել նույն ոճով՝ բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ միաժամանակ նկատելով, որ մարզում գերակա է ջրի սակավության և որակի խնդիրը, որին կփորձեն կայուն և տևական լուծում տալ իրենց գործունեության ընթացքում:

Նա ներկայացրեց Էջմիածին քաղաքում և հարակից 10-ը համայնքում շուրջ 8 մլն դոլար արժողությամբ իրականացվող ջրամատակարարման ծրագիրը, որը էապես կբարելավի համապատասխան համայնքների ջրամատակարարման որակը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև Արմավիր և Մեծամոր քաղաքներում կոյուղու մաքրման կայանի կառուցման հարցին՝ ընդգծելով, որ դա ևս առաջնային կարևորություն ունի մարզի համար:

Պատրիկ Լորենը վստահեցրեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն և հնարավաորություն կտան տեղում ծանոթանալու ոլոտում առակա խնդիներերին և փորձելու ուղիներ գտնել դրանց լուծման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23