Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2013 թ-ի գործունեության ամփոփման հաշվետու նիստը

22.01.2014

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2013 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ԱԻՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը, ում ղեկավարած կառույցի գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

Նրա զեկուցմամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2013 թ-ի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ: Ընթացիկ տարում մարզի տարածքում գրանցվել է` 587 արտակարգ դեպք (2012թ-ին` 506 դեպք), որի հետևանքով զոհվել է 9 մարդ (2012 թ-ին`24 մարդ), տուժել է 439 մարդ (2012թ-ին`392 մարդ): Արդյունքում` 2013-ի ընթացքում մարզում 2012-ի համեմատությամբ գրանցված արտակարգ դեպքերը աճել են 81-ով, զոհերի թիվը նվազել է 15-ով, իսկ տուժածների թիվն աճել է 47-ով: Արտակարգ դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է հրդեհների`17, թունավորումների` 50 և գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների` 18 աճով:

Ա. Ամիրջանյանը նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի հետևանքների վերացման նպատակով իրականացվել է 374 ելք, որից 329-ը հրշեջ փրկարարական ջոկատների կողմից, 45-ը ՃԿԿ օպերատիվ խմբի կողմից: Գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 178 ահազանգ, որից հրդեհ է գրանցվել 166 դեպքում: Արձանագրվել է 56028000 դրամի նյութական վնաս (2012թ-ին` 36874630 դրամի):

Զեկուցողի խոսքով՝ պլանների և ծրագրերի մշակման ուղղությամբ իրականացվել են 97 համայնքի, 100 և ավելի աշխատող ու աշակերտ ունեցող 50 դպրոցի, 4 հատուկ դպրոցի, 2 բժշկական կենտրոնի և 1 հիվանդանոցի, 1 ծննդատան, 5 բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատության, 3 հյուրանոցային տնտեսության, Սարդարապատի հուշահամալիրի, 1 երթուղային կայարանի,, պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ներկայացնող 3 կազմակերպությունների, մարզի 9 ՔՊ պլանների ճշգրտումներ:

Այնուհետև ներկայացվեցին ԱԻՆ տարբեր ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներ ու հաշվետվություններ, որոնց առնչությամբ հնչած հարցերին պատասխանեցին ոլորտի պատասխանատուները:

ՀՀ ԱԻՆ նախարարի առաջին տեղակալ Հայկարամ Մխիթարյանը, բավարար գնահատելով կատարված աշխատանքները, նշեց, որ չնայած արդյունքները գոհացուցիչ են, բայց դեռ շատ անելիքներ կան: Եվ, ըստ նրա, տարեցտարի պետք է պակասեն բացթողումները, շտկվեն թերությունները:

Նիստն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. <<Իսկապես գնահատելի են Արմավիրի մարզային փրկարարական վարչության աշխատանքները վերջին տարիների համեմատությամբ, ինչը չափազանց կարևոր է մարզի համար: Մեր համագործակցությունը մնացած բոլոր ֆեդերալ կառույցների հետ գտնվում է բարձր մակարդակի վրա, և կարծում եմ, որ մեր հնարավորություններն անընդհատ պետք է ներդնենք, որպեսզի եղածը պահպանենք ու փոխանցենք մեր հետնորդներին: Շնորհակալություն կատարած աշխատանքների համար>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:45:23