Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցություն` Չեխիայի Հանրապետության Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի հետ

01.02.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վերջին օրերին Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում եղել է Չեխիայի Հանրապետությունում:

Այցի շրջանակում հունվարի 31-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և ՉՀ Մորավսկո-Սիլեզսկի երկրամասի ղեկավար Միրոսլավ Նովակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը բարեկամական կապեր են հաստատել կառավարման, տնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի բնագավառներում փոխհամագործակցությունը զարգացնելու նպատակով:

Տարածաշրջանների միջև համագործակցությունը ամրապնդելու նպատակով կողմերը կաջակցեն տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիների փոխադարձ այցելություններին, ինչպես նաև տնտեսական փոխանակմանը և գործարար կառուցվածքների ակտիվացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42